Ջորջիո Կյելինի. «Այժմ ժամանակը չէ ասելու՝ արդյոք սա իմ վերջին խաղն է հավաքականում»

Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է թիմի՝ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում (0:1):

«Մեծ հիասթափություն: Մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց չկարողացանք գոլ խփել։ Ես հպարտ եմ իմ թիմակիցներով: Հիմա ժամանակը չէ ասելու՝ արդյոք սա իմ վերջին հանդիպումն է Իտալիայի հավաքականում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում «Սկուադրա աձուրայի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Կյելինին գրեթե ողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկել 90-րդ րոպեին, իսկ 96-ին նրա թիմը բաց թողել վճռորոշ գնդակը։