Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ «Թոթենհեմ»։
Ըստ HITC-ի՝ Լոնդոնյան ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդն է։
Եթե ուելսցին տեղափոխվի «Թոթենհեմ», ապա դա կլինի Բեյլի երրորդ վերադարձը հյուսիսլոնդոնյան ակումբ:
Ուելսցին «Թոթենհեմում» խաղացել է 2007-ից 2013 և 2020-ից 2021 թվականներին:
Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։