Ֆերնանդու Սանտուշ. «Ռոնալդուին միշտ խփած գոլերով են գնահատում»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղն ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի՝ Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպմանը (3:1):

«Ռոնալդուին միշտ գնահատվում է խփած գոլերով: Նա գոլ չխփեց Թուրքիայի դեմ, բայց հիանալի հանդիպում անցկացրեց: Կրիշտիանուն միացնում էր թիմին, շատ աշխատեց, ճնշում գործադրեց։ Ռոնալդուն չկարողացավ իրացնել իր պահերը, բայց նա շատ հնարավորություններ ստեղծեց իր թիմակիցների համար, և դա պետք է նշել»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Փլեյ-օֆֆի եզրափակչում Պորտուգալիան կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակչի մյուս խաղում 1:0 հաշվով հաղթեց Իտալիային: