Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Թուրքիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Ես միշտ ասել եմ, որ նման հանդիպումները ինչ-որ առումով եզրափակիչներ են։ Եզրափակիչները երբեք հեշտ չեն լինում: Մենք հաղթեցինք առաջինում, իսկ հիմա պետք է հաղթենք երկրորդում։ Եկեք կենտրոնանանք դրա վրա:
Այս հանդիպումն անցյալում է: Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հյուսիսային Մակեդոնիայի վրա։ Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Եթե նրանց հաջողվեց հաղթել Իտալիային, ապա դա հեշտ չի կարող լինել»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում RTP-ն:
Փլեյ-օֆֆի եզրափակչում պորտուգալացիները կխաղան Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որը սենսացիոն կերպով հաղթեց Իտալիային (1:0):