«Ալ-Դուհաիլի» մամուլի ծառայությունը հայտարարել է Էրնան Կրեսպոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
Պայմանագրի ժամկետը չի նշվում։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը՝ 46-ամյա մասնագետի համաձայնագիրը քաթարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Ավելի վաղ Կրեսպոն մարզել էր «Մոդենան», «Բանֆիլդը», «Դեֆենսա ի Խուստիսիան» և «Սան Պաուլուն»: