Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը առաջիկա ամսվա ընթացքում չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին»:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը Էդենը, առողջական խնդիրներ ունի։
Առաջիկա օրերին բելգիացին կվիրահատվի։
Ինչպես հայտնում է COPE-ը, կիսապաշտպանը կբացակայի մոտ հինգ շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը Լա Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: