«Այաքսի» ֆուտբոլիստը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը 19-ամյա խաղացողի տեղափոխության համար առաջարկել է 15 մլն եվրո, իսկ որպես բոնուս՝ 10 մլն եվրո։ Հոլանդացի ֆուտբոլիստը մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։

2021/22 մրցաշրջանում Գրավենբերխն «Այաքսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 մլն: