«Արսենալը» դիտարկում է բրազիլացի մարզիչ Տիտեին՝ որպես Միկել Արտետային փոխարինող։
Ինչպես տեղեկացնում է Globo-ն, լոնդոնյան ակումբը ցանկանում է 60-ամյա մասնագետին հրավիրել 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, «Արսենալը» գոհ է Արտետայի աշխատանքից գլխավոր մարզչի պաշտոնում, և սպասվում է, որ նա նոր պայմանագիր կկնքի ամռանը:
Տիտեի թեկնածությունը դիտարկվում է միայն այն դեպքում, եթե Արտետան չհամաձայնի երկարաձգել գործող պայմանագիրը:
Իսպանացի մասնագետը թիմը գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից, համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 38 խաղից հետո վաստակած 54 միավորով չորրորդն է: