ԱԱ-2022. Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Չիլիի ընտրանուն (VIDEO)

Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղում հաղթեց Չիլիի ընտրանուն։Հանդիպումն անցկացվեց Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում և ավարտվեց 4։0 հաշվով։

Հաշիվը բացվեց 44-րդ րոպեին, երբ Նեյմարն իրացրեց 11-մետրանոցը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Վինիսիուսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Ֆիլիպե Կոուտինյոն, ով 72-րդ րոպեին իրացրեց հերթական 11-մետրանոցը, հաշիվը դարձրեց 3:0, իսկ Ռիշարլիսոնն ավելացված ժամանակում դրեց հանդիպման վերջակետը:

Տիտեի թիմը վաստակեց 42 միավոր և շարունակում է մնալ ընտրական փուլի աղյուսակի 1-ին տեղում։ Չիլիի հավաքականը 19 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ պահպանելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը:

Խաղի տեսությունն՝ այստեղ