Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պարզաբանել է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ կապված իրավիճակը, ով խնդրել է իրեն չհրավիրել ազգային հավաքականի՝ Մոսկվայում ընթացող հավաքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան պատճառներով խնդրել է իրեն չհրավիրել Ռուսաստանի ազգային հավաքական:
«Ձյուբան խնդրել էր իրեն չհրավիրել ընտանեկան պատճառներով, բայց նա պատրաստ է խաղալ ազգային հավաքականում»,- Կարպինի խոսքերն է փոխանցում Sport24.ru կայքը: