«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին

«Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերով:

«Ես կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանը «Թոթենհեմի» հետ ավարտելու վրա։ Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Կցանկանայի 2022 թվականի աշխարհի առաջնություն գնալ հնարավորինս լավագույն ֆիզիկական մարզավիճակում»,- 28-ամյա ռմբարկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:

Քեյնի գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2024 թվականին: