«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հրաժարվել է պատասխանել «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Այժմ իմ ապագայի մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ»,- 32-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։
Իսպանացու պայմանագիրն «ազնվականների» հետ ավարտվում է ամռանը, և նա մերժել է նոր համաձայնագիր կնքելու լոնդոնյան ակումբի առաջարկները:
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է Ասպիլիկուետայի անվճար տեղափոխությունը: