Սարգիս Ադամյանի թիմակիցը կարող է տեղափոխվել «Միլան»

«Միլանը» հետաքրքրված է «Բրյուգեի» հարձակվող Նոա Լանգի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տվյալներով՝ իտալական ակումբը տպավորված է 22-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղով և պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա տեղափոխության համար առաջարկել 20 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում հոլանդացին «Բրյուգեի» կազմում մասնակցած 40 խաղում դարձել է 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո