Ռոման Աբրամովիչին թույլ են տվել մինչև մրցաշրջանի ավարտը 30 մլն ֆունտ ներդնել «Չելսիում»

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել «Չելսիի» գործունեության արտոնագրում։

Փոփոխության համաձայն՝ մայր ընկերությունը կարող է մինչև 30 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել ակումբում՝ կանխիկի և իրացվելիության խնդիրների ֆոնին ակումբի կանոնավոր աշխատանքը պահպանելու համար, հայտնում է Sky Sports-ը:

«Չելսիի» հիմնադիր ընկերությունը Fordstam Ltd-ն է, որը պատկանում է լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին։