Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Diario Sport-ը պնդում է, որ «Բավարիայի» լավագույն ռմբարկուն ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։
Լեհ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակն է դա անելու համար:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 33-ամյա խաղացողին առաջարկել 4 տարվա պայմանագիր։