Լուիս Սուարեսը դժգոհ է «Ատլետիկոյում» ստացած խաղաժամանակից

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը դժգոհություն է հայտնել այս մրցաշրջանում ստացած խաղաժամանակից։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի 2 խաղում էլ մնացել էր պահեստայինների նստարանին:

«Ինձ ասում էին, որ ես շատ եմ խաղում և պետք է հանգստանամ: Հիմա ես ավելի քիչ եմ խաղում, քան ակնկալում էի։ Այժմ ցանկանում եմ բաց թողածը լրացնել ազգային հավաքականի խաղերում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում As-ը:

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Ուրուգվայը մարտի 25-ին կհանդիպի Պերուի, իսկ մարտի 30-ին՝ Չիլիի հետ:

35-ամյա ռմբարկուն «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։