Լա Լիգայի նախագահ. «Սուպերլիգայի նոր նախագիծը կձախողվի»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է Եվրոպական Սուպերլիգայի նոր նախագծի վերաբերյալ իր կարծիքով։

«Ֆլորենտինո Պերեսը երբեք չի պարտվում, նա միշտ ինչ-որ բան է մտածում: Սուպերլիգայի գաղափարը հայտնվել է շատ տարիներ առաջ, և այն ավելի շատ պատկանում է Ֆլորենտինոյին, քան Մադրիդի «Ռեալին»: Այն դեռ գոյություն ունի։ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» մեծ նշանակություն են տալիս Եվրամիության որոշմանը, սակայն եվրոպական կառավարություններն արդեն արտահայտել են իրենց կարծիքն այս հարցում։ Նրանք աշխատում են մեկ այլ նախագծի վրա, որը կրկին ձախողվելու է։ Նրանում չեն լինելու անգլիական ակումբներ։ Նրանք խաղալու են ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և Պրեմիեր Լիգայի դեմ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։