Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ապաքինվել է սրունքի վնասվածքից։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ 34-ամյա ռմբարկուն կկարողանա մասնակցել Լա Լիգայի 30-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հանդիպմանը։ Այն կկայանա ապրիլի 2-ին։
Վնասվածքի պատճառով հարձակվողը բաց է թողել «Բարսելոնայի» հետ 29-րդ տուրի հանդիպումը (0:4) և չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։
Բենզեման այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։