«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ցանկություն է հայտնել կրկին խաղալ կատալոնացիների նախկին ավագ Լիոնել Մեսսիի հետ, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում։
«Մեսսին այն ֆուտբոլիստն է, ում հետ մենք միմյանց լավագույնս էինք հասկանում, և լավ կլիներ, որ նա վերադառնար։ Ցանկանում եմ նորից խաղալ Մեսսիի հետ: Իհարկե, «Բարսայում», ոչ թե ՊՍԺ-ում:
Երբ Լեոն գնաց, նրա, ակումբի, ընկերների համար դա հեշտ չէր, բայց ֆուտբոլն այդպիսին է։ Նա այլ մարզաշապիկով է: Սակայն Մեսսին դեռ լավագույնն է աշխարհում, և ես վստահ եմ, որ հաջորդ տարի նա էլ ավելի լավը կլինի: Եվ ես դա չեմ ասում, քանի որ նա իմ ընկերն է»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։