ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը հարձակվող Լիոնել Մեսսիին հորդորել է այս ամառ հեռանալ փարիզյան ակումբից։
«Արդյո՞ք Արգենտինայի հավաքականում անցկացրած 10 օրը կբարելավի իրավիճակը, կօգնի՞ նրան ավելի լավ ավարտել մրցաշրջանը ՊՍԺ-ի հետ: Ես թերահավատ եմ:
ՊՍԺ-ի հետ սիրո պատմությունն այդպես էլ չստացվեց: Ամեն ինչ պետք է ավարտվի հունիսին։ Այդպես բոլորի համար ավելի լավ կլինի»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։