Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», տեղեկացնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Չելսիի» գլխավոր մարզչի նշանակման տարբերակը։ Եթե «սերուցքայիններին» չհաջողվի առնվազն մեկ տիտղոս նվաճել մրցաշրջանի վերջում, ապա Անչելոտտին կհեռանա ակումբից։ Նրան կարող է փոխարինել 48-ամյա մասնագետը։
«Ռեալն» այս պահին գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» Պրեմիեր Լիգայում 3-րդն է: