Ֆերնանդու Սանտուշ. «Պորտուգալիայի հավաքականը պետք է լինի աշխարհի առաջնությունում»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լիովին կենտրոնացած է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղի վրա։

«Ես լիովին կենտրոնացած եմ այն ​​ամենի վրա, որ մենք պետք է խաղանք հինգշաբթի օրը, և մենք գիտենք, թե ինչ պետք է անենք հենց սկզբից: Մենք պետք է հաղթենք, լինենք աշխարհի առաջնությունում և կենտրոնանանք այս եզրափակչի վրա, որը պատրաստվում ենք խաղալ Թուրքիայի հետ»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պորտուգալիա – Թուրքիա հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։