Դեյան Լովրենը հնարավոր է վերադառնա ԱՊԼ

«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը կարող է հեռանալ ռուսական ակումբից: Այս մասին հայտնում է Caughtoffside.com-ը:

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել «Վեսթ Հեմում»: 2022 թվականին պաշտպանը չի մասնակցել «Զենիթի» և ոչ մի պաշտոնական հանդիպման:

32-ամյա խաղացողը պետերբուրգյան ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թվականից: Նրա պայմանագրի ժամկետը Ռուսաստանի գործող չեմպիոնների հետ լրանում է հաջորդ տարի: