Բրունո Ֆերնանդեշը և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում են

Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես նշում է O Jogo-ն, բանակցություններում կողմերի դիրքորոշումները համընկնում են, և ակնկալվում է, որ մոտ ապագայում կողմերի միջև նոր համաձայնագիր կկնքվի։

Համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականը, կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի 14-15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: