Բերնդ Շուստերը Մեսսին խորհուրդ է տվել չվերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բերնդ Շուստերը կարծում է, որ Լիոնել Մեսսին չպետք է վերադառնա կատալոնական ակումբ։

«Չեմ կարծում, որ արժե դա անել: Նա այնքան հիանալի էր այնտեղ, և բոլորը նրան այդպիսին էլ կհիշեն: Դա ինձ ցավ է պատճառում, քանի որ երբ խաղացողը ծերանում է, նա այլևս չի կարող ցուցադրել այն, ինչ եղել է նախկինում։ Ես էլ եմ դրա միջով անցել։ Մարդիկ արագ մոռանում են ամեն ինչ։

Ցավալի է տեսնել, թե ինչպես են Մեսսիին սուլում կամ վիրավորում: Դա շատ է նյարդայնացնում: Կցանկանայի խուսափել երկրպագուների հետ նման բախումներից, ովքեր նրա հետ այդքան հիանալի պահեր են կիսել։ Կարծում եմ՝ դա պետք չէ անել, ես չէի անի։

Ես այլ տեղ կփնտրեի մոտիվացիայի համար: Նա դեռ կարող է 1-2 լավ տարի ունենալ։ Ինձ դուր չի գալիս այս ՊՍԺ-ն: Ինձ դուր չի գալիս այն թիմը, որը Լեոյի կողքին է»,- Շուստերի խոսքերն է մեջբերում ESPN-ը։