«Բարսելոնան» հարձակումն ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

«Բարսելոնան» սկսել է դիտարկել հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ՝ հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն։

Նշվում է, որ Լևանդովսկին դեմ չէ տեղափոխվել կատալոնական ակումբ:

Կողմերի միջև բանակցությունները կսկսեվեն առաջիկայում:

33-ամյա  հարձակվողի  գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ կավարտվի 2023 թվականի հունիսին: