Հայտնի են Անգլիայի Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մարտ ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկը։

Մրցանակին հավակնում են Միկել Արտետան («Արսենալ»), Անտոնիո Կոնտեն («Թոթենհեմ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր») և Թոմաս Տուխելը («Չելսի»):

Քվեարկության արդյունքները առաջիկայում կհրապարակվեն մրցաշարի պաշտոնական կայքում: