«Լացիոն» պատրաստվում է ձեռք բերել «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն երկու անգամ հանդիպել է 27-ամյա խաղացողի գործակալների հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։ Հաղորդվում է, որ «Լացիոն» իտալացի ֆուտբոլիստին առաջարկում է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։
2021/22 մրցաշրջանում Ռոմանյոլին «Միլանի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «ռոսոներիների» ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։