«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովել է Անտոնի Էլանգին, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Էլանգան մեծ տաղանդ է, մենք հպարտ ենք և ուրախ, որ նա ազգությամբ Շվեդ է։
Այն, որ նա կարող է ներկայացնել Շվեդիան, միջազգային ասպարեզում մեծ հաջողություն է։
Էլանգային մեծ ապագա է սպասվում, և եթե նա այսպես շարունակի, ապա կդառնա գերաստղ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում SVT-ին: