Վիլյամ Սալիբան չի պատրաստվում վերադառնալ «Արսենալ»

«Մարսելի» պաշտպան Ուիլյամ Սալիբան ասել է, որ պատրաստ է վարձակալության ավարտից հետո մնալ ներկայիս ակումբում, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Արսենալին»:

«Ես երբեք չեմ թաքցրել, որ այստեղ ինձ լավ եմ զգում։ Բայց ես իմ ապագայի մասին տեղեկություն չունեմ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է 2 ամիս։ Այժմ ամենակարևորը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է և որքան հնարավոր է հեռուն գնալ Կոնֆերենցիաների Լիգայում:

Կարծում եմ՝ «Արսենալի» և «Մարսելի» միջև բանակցությունները տեղի կունենան մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Հետո ամեն ինչ կորոշենք։ Իհարկե, այստեղ մնալը շատ լավ գաղափար է։ Ես գիտեմ քաղաքը, թիմակիցներին, մարզչին։ Բայց ամեն ինչ կախված է ոչ միայն ինձնից»,- ասել է պաշտպանը RMC Sport-ին տված հարցազրույցում։

Սալիբան ընթացիկ մրցաշրջանում «Մարսելի» կազմում անցկացրել է 40 հանդիպում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։