«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է ամռանը հեռանալ թիմից, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարների» ղեկավարությունը համակերպվել է, որ 23-ամյա խաղացողը կարող է հեռանալ։ «Վեսթ Հեմը» 150 միլիոն ֆունտ (180 միլիոն եվրո) է ուզում ստանալ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Այս մրցաշրջանում Ռայսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: