Արսեն Զախարյանը դուրս է մնացել աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից։
Սկզբում հայազգի ֆուտբոլիստը 11-րդ տեղում էր, իսկ ահա թարմացված աղյուսակում Զախարյանը չի ընդգրկվել։
Ցուցակում ներառված էին 2003 թվականի հունվարի 1-ին, կամ դրանից հետո ծնված ֆուտբոլիստները:
Goal-ի գրառման մեջ ասվում է. «Զախարյանն, անկասկած, տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից է, և մենք հույս ունենք, որ նա մեծ ապագա կունենա»։
Որոշումը կապված է, ի թիվս այլ բաների, ռուսական թիմերին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու հետ։
Այս մրցաշրջանում 18-ամյա Արսենը ՌՊԼ-ի 21 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։