Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈՒԵՖԱ) նախատեսում է վերանայել Ֆինանսական ֆեյր փլեյի (FFP) կանոնները։
Ըստ New York Times-ի՝ FFP-ի փոխարեն եվրոպական ֆուտբոլում կներդրվեն ֆինանսական կայունության կանոններ։
Այսպիսով, ակումբները երեք մրցաշրջանի ընթացքում կկարողանան ծախսել իրենց եկամտի 70 տոկոսից ոչ ավելին: Աշխատավարձի սահմանափակումներ չեն լինի:
Անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականը։ Այդ ընթացքում ակումբներին կթույլատրվի ծախսել իրենց եկամտի մինչև 90 տոկոսը։