Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Չելսիի» հետ առաջիկա խաղի մասին:
«Դժվար թե ավելի բարդ առաջադրանք գոյություն ունենա: Սակայն դու պետք է ինքդ քեզ նայես: Երբ մենք լավ ենք խաղում, շատ բան հնարավոր է, և մենք դա տեսել ենք։ Եթե մենք վատ ենք խաղում, ապա շանսերն ընկնում են։
Ուստի պետք է փորձել շատ լավ խաղալ։ Դա անհրաժեշտ է կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։