Սեզար Ասպիլիկուետան՝ «Չելսիի» վաճառքի մասին. «Մենք անորոշության մեջ ենք ապրում»

«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան խոսել է լոնդոնյան ակումբում ունեցած խնդիրների մասին, որոնք առաջացել են սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։

«Մենք ապրում ենք անորոշության մեջ, սա է մեր իրականությունը։ Այնուամենայնիվ, մենք պետք է առավելագույնս մարզվենք, ինչպես նաև կենտրոնանանք հանդիպումների վրա։

Այն պահից, երբ հայտարարվեց ակումբի վաճառքի մասին, մենք լավ արդյունքների ենք հասել։ Մնացած ամեն ինչ մեր ձեռքերում չէ»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։