«Ռեալը» չի պատրաստվում հեռացնել Կառլո Անչելոտտիին

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել Կառլո Անչելոտտիին գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Cadena SER-ը։

Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը նոր մարզիչ չի փնտրում և ակնկալում է, որ իտալացի մասնագետը թիմում կմնա նաև հաջորդ մրցաշրջանում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին կարող է հեռացվել, եթե ակումբը չհաղթի Իսպանիայի առաջնությունում կամ Չեմպիոնների Լիգայում։

Հիշեցնենք, որ «Ռեալը» ներկայումս առաջատար է Լա Լիգայում, իսկ Չեմպիոնների Լիգայում 1/8 եզրափակչում խաղալու է «Չելսիի» հետ։