«Ռեալի» երկրպագուները քվեարկությամբ ընտրել են Անչելոտտիի «փոխարինողին»

Չնայած որ «Ռեալի» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ակումբի իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտիին, ակումբի երկրպագուները չեն կարողանում ներել նրան «Բարսելոնայի» դեմ խաղում կրած խայտառակ պարտության համար և քվեարկությամբ արդեն ընտրել են Անչելոտտիին «փոխարինողին»։

Ըստ իսպանական AS պարբերականի՝ Մադրիդի «Ռեալի» երկրպագուները թիմի ղեկին ուզում են տեսնել թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին:

Այժմ նա մարզում է բասկյան «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը, որն արդեն հանդես է գալիս Սեգունդայում։

Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: