«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հետաքրքրված է ամռանը «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու հնարավորությամբ, հայտնում է Foot Mercato-ն:
Դիբալայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Արգենտինացին չի պատրաստվում այն երկարաձգել և նոր թիմ է փնտրում։
Հայտնի է, որ ֆրանսիական ակումբը դեռ չի սկսել բանակցությունները, սակայն կցանկանար Դիբալային տեսնել թիմի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան բոլոր մրցաշարերում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։