«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է անցած ծանր շաբաթվա մասին, որը ներառում էր իր տան կողոպուտը և Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու հանգամանքը:
«Մեզ հետ ամեն ինչ կարգին է։ Բավականին զարմանալի շաբաթ անցկացրեցի, Չեմպիոնների Լիգայի խաղի ժամանակ իմացա, որ չեմ խաղալու, իսկ երբ գնացի տուն, պարզեցի, որ տունը թալանել են՝ երեք հոգի գողացել են իմ սեյֆը։ Այնտեղ մորս զարդերն էին, նաև իմ աշխարհի չեմպիոնի մեդալը:
Ինձ ամենաշատը վախեցրել է այն, որ դեպքի պահին իմ երկու երեխաներն են եղել տանը դայակի հետ: Ամենակարևորն այն է, որ երեխաներիս հետ ամեն ինչ լավ է»,- ասել է Պոգբան: