Պաշտոնական. «Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մարցելո Բրոզովիչի հետ (լուսանկար)

«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտարարել է խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Միլանյան ակումբը և 29-ամյա խաղացողը նոր համաձայնագիր են ստորագրել՝ նախատեսված մինչև 2026 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում Բրոզովիչն Ա Սերիայում 26 հանդիպում է անցկացրել «ներաձուրիների» կազմում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

https://twitter.com/Inter/status/1506643462715854848