Պաոլո Դի Կանիոն Լիոնել Մեսսիի մասին. «Չի կարելի ապրել անցյալով»

«Լացիոյի» նախկին հարձակվող Պաոլո Դի Կանիոն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչող քննադատությունները։

Լիոնելին չի կարելի քննադատել այն ամենի համար, ինչ նա արել է «Բարսելոնայում», բայց դա բավարար չէ նրան ներկայումս լավագույնը համարելու համար: Չի կարելի ապրել անցյալով»,- ասել է Պաոլո Դի Կանիոն:

Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ին միացավ 2021 թվականի օգոստոսի 10-ին որպես ազատ գործակալ։ Հարձակվողը փարիզյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Այս մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։