«Սասուոլոյի» վինգեր Դոմենիկո Բերարդին կարող է տեղափոխվել «Միլան», հայտնումը է La Gazzetta Dello Sport-ը:
Աղբյուրը հայտնում է, որ «ռոսոներիների» ղեկավարությունը հիացած է 27-ամյա ֆուտբոլիստի խաղով և շուտով առաջարկություն կանի նրան:
«Սասուոլոն» 30 մլն եվրոյի, դիմաց պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, սակայն միլանյան ակումբը չի ցանկանում այդքան վճարել:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բերարդին մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: