ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու թեկնածու։ Անգլիական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները կհանդիպեն արգենտինացի մասնագետի հետ, հայտնում է Telefoot-ը։
Ավելի վաղ «կարմիր սատանաների» ներկայացուցիչները հանդիպել էին «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մանչեսթերյան ակումբը կարող են գլխավորել նաև Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») և Լուիս Էնրիկեն (Իսպանիայի հավաքական)։
«Յունայթեդը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ հայտարարել նոր նշանակման մասին։ Այժմ մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Ռալֆ Ռանգնիկը, սակայն ակումբը մտադիր է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը բաժանվել գերմանացի մասնագետից։