Մարկո Վերատտի. ««Դոննարուման զղջում է «Ռեալի» հետ խաղում թույլ տված սխալի համար»

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատտին խոսել է իր թիմակից, իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի մասին։

«Դոննարուման զղջում է «Ռեալի» հետ խաղում թույլ տված սխալի համար, բայց նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և պետք է առաջ շարժվի:

Եկեք չմոռանանք, թե ինչ արեց նա Եվրոպայի առաջնության ժամանակ, նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է»,- ասել է իտալացին: