Ինչպես հաղորդում է L’Equipe-ը «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Լա լիգայի՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Իսպանացու աշխատավարձը ըստ պարբերականի կազմում է ամսական 2,33 մլն եվրո:
Երկրորդ հորիզոնականը կիսում են «Ռեալի» վինգերներ Էդեն Ազարն ու Գարեթ Բեյլը. նրանք վաստակում են ամսական 2,27 մլն:
Եռյակը եզրափակում է «կապտանռնագույնների» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Սերխիո Բուսկետսը (1,91):