Գործակալ Ժոաո Սանտոսը, ով ներկայացնում է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի շահերը, մեկնաբանել է իր հաճախորդի՝ լոնդոնյան ակումբից հեռանալու և Ա Սերիա տեղափոխվելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է «Յուվենտուսը»:
«Նա կարող է վերադառնալ Ա Սերիա: Ժորժինյոյի համար Իտալիայի առաջնությունում խաղալը երազանք է, և նրա սիրտն Իտալիայում է»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան:
30-ամյա խաղացողի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականին, որի երկարաձգման շուրջ բանակցությունները դադարեցվել են դեռևս 2021 թվականից: