Գարեթ Բեյլը խնդիրներ ունի թիմում

Լրագրող Անտոնիո Ռոմերոն Մադրիդի «Ռեալին» հորդորել է չթաքցնել Գարեթ Բեյլի հետ կապված իրավիճակի մասին տեղեկատվությունը։

Ուելսցին այս մրցաշրջանում գրեթե չի խաղացել ակումբում:

Նա մեջքի հետ կապված խնդիրների պատճառով չի խաղացել  «Բարսելոնայի» դեմ  (0-4), սակայն հրավիրվել է Ուելսի հավաքական, որտեղ մարզվում է առանց սահմանափակումների։

Լրագրողը կարծում է, որ Բեյլը խնդիրներ ունի ակումբի ներսում, իսկ թիմի ղեկավարությունը թաքցնում է այդ փաստը: