Գարեթ Բեյլի առողջական վիճակի մասին նոր տեղոկություններ կան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնել է Ուելսի հավաքականի ճամբար, որը առաջիկա օրերին կխաղա Ավստրիայի ընտրանու դեմ։

Հատկանշական է, որ մադրիդցի վինգերը բաց է թողել «Բարսելոնայի» դեմ  խաղը մեջքի խնդիրների պատճառով։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Գարեթ Բեյլը ազգային հավաքականի հետ մարզվում է առանց որևէ սահմանափակման։

Սպասվում է, որ ուելսցին կօգնի իր թիմին ավստրիացիների դեմ խաղում: Խաղը կկայանա մարտի 24-ին։

Նշենք, որ Գարեթ Բեյլը խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 15-ից։