Գարեթ Բեյլ. «Ես դեռ չեմ մտածել իմ հաջորդ ակումբի մասին»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կլքի «արքայական» ակումբը։ Նրա պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է այս տարվա հունիսին:

«Ես դեռ չեմ մտածել հաջորդ ակումբի մասին: Ի վերջո, դա կարող է միայն նոր խոսակցությունների առիթ դառնալ: Հետևաբար, ես դա դեռ չեմ արել»,- ուելսցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ 32-ամյա վինգերը մեջքի վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել մադրիդյան ակումբի հայտացուցակում՝ Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի համար (0:4): Միևնույն ժամանակ նա հրավիրվել է Ուելսի հավաքական, որտեղ մարզվում է առանց սահմանափակումների։