«Գալաթասարայի» վինգեր Քերեմ Աքթուրքօղլուն մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է

«Գալաթասարայի» վինգեր Քերեմ Աքթուրքօղլուն կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ Aksam-ի՝ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Ատլետիկոն», «Վոլֆսբուրգը» և «Լիոնը»:

Թուրքական ակումբի ղեկավարությունը մերժել է «Վոլֆսբուրգի»՝ 15 միլիոն եվրոյով ֆուտբոլիստին վաճառելու առաջարկը։ Ակումբը ցանկանում է ստանալ ավելի քան 20 միլիոն եվրո։

Թուրքիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Աքթուրքօղլուն անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։